ԱՄՆ-ն իր տանկերն Ուկրաինա կուղարկի տարեվերջից ոչ շուտ
Ամերիկյան Abrams տանկերի մատակարարումը հնարավոր կլինի միայն այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Ըստ պարբերականի՝ Միացյալ Նահանգները հայտարարել է 31 մարտական մեքենայի մատակարարման մասին, որը նրանք դեռ պետք է պատրաստեն։
Նշվում է, որ այդ տանկերը կարտադրեն հատուկ Ուկրաինայի համար։
Պարբերականի տվյալներով ՝ ամերիկացիներն ի սկզբանե չէին ցանկացել փոխանցել Abrams-ը ՝ վկայակոչելով դրանց շահագործման բարդությունը, բայց փոխել են իրենց կարծիքը, երբ պարզվել է, որ Գերմանիան միայնակ, առանց ԱՄՆ-ի, չի ուղարկի սեփական Leopard տանկերը Ուկրաինա։