Արամ Գասպարյանի գործով դատական ակտը կհրապարակվի այսօր
ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանի գործով դատական նիստն ավարտվել է։
Միջնորդության քննությունը դատավորը հայտարարեց ավարտված։ Դատական ակտ կայացնելու համար դատավորը գնաց խորհրդակցության սենյակ։
«Շուրջ 30-40 րոպե հետո դատական ակտը կհրապարակվի»,- հայտարարեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Նշենք, որ Արամ Գասպարյանի (Չիկոյի) գործով դատական նիստի մեկնարկին դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց՝ գործով ամբաստանյալ Արամ Գասպարյանի շահերը բացի Դավիթ Կարապետյանից, կպաշտպանեն նաև Արամ Վարդևանյանն ու Մերի Սաֆարյանը։
Նիստի ընթացքում քննվեց ՝ պաշտպան Արամ Վարդևանյանի կողմից ամբաստանյալ Արամ Գասպարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վարդևանյան. Արամ Գասպարյանը վերջին տարիների քրեական հետապնդումների բացառիկ ռեկորդակիր է դառնալու
- Դատարանին Արամ Գասպարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացվել