Արմեն Պետրոսյանը՝ Իրանի դեմ իրականացված գործողության ամենից տարածված վարկածի մասին
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«Իրանի դեմ իրականացված գործողության ամենից տարածված վարկածը
Հունվարի 28-ի գիշերն Իրանի դեմ իրականացված գործողության հետ կապված ամենից տարածված վարկածը հետևյալն է։ Նախ օդային հարվածն իրականացվել է միայն Սպահանում։ Իբրև թիրախ՝ ընտրվել է կա՛մ հրթիռաշինական, կա՛մ ԱԹՍ արտադրության ՊՆ օբյեկտը։ Ընդ որում, հատուկ ընդգծվում է, որ նման թիրախավորման նպատակը Իրանից Ռուսաստանին իրականացվող մատակարարումներին խոչընդոտելն էլ։
Որպես գործողության հիմնական պատասխանատու՝ նշվում է Իսրայելը կամ նրա կողմից հովանավորվող իրանական հակակառավարական «Մոջահեդդինե Խալղ» կազմակերպությունը։
Հարձակման հետ կապված ուշագրավ իրողություններ են նաև այն, որ դրան զուգահեռ իրականացվեց բավականաչափ լայն քարոզչական գործողություն Իրանի դեմ, ինչպես նաև՝ այդ օրերին Իսրայելում էր ԿՀՎ ղեկավարը։
Հ.Գ. Թեմայի հետ կապված քարոզչական աղմուկի և տեղեկատվական հոսքերի համատեքստում բավականաչափ հետաքրքիր տեղեկատվություն է շրջանառվում։ Ռազմական օբյեկտն ամբողջովին պաշտպանված է եղել մետաղյա ցանցով, և գրոհն իրականացրած երեք աթս-ներից երկուսն արգելափակվել են դրանում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան