Լոռու մարզը նոր դատախազ ունի
Գլխավոր դատախազի հունվարի 30-ին երեք հրաման է ստորագրել:
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, առաջին հրամանով՝ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանը փոխադրվել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:
Երկրորդ հրամանով՝ ստեղծվել է հանձնախումբ՝ Լոռու մարզի դատախազությունում համալիր ստուգում իրականացնելու նպատակով:
Գլխավոր դատախազի երրորդ հրամանով՝ Լոռու մարզի դատախազի պաշտոնին նշանակվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Շահբազյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից: