Գողացածների փոխարեն դիտահորերին նոր կափարիչնե՞ր եք դրել… Ոնց որ մի տեղ մոռացել եք, կասեմ ձեզ. Հրաչյա Սարգսյան
«Արաբկիր վարչական շրջանի ղեկավա՛ր, ոնց որ ձեր վարչական շրջանում էլի դիտահորերի կափարիչներն են գողացել»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Արամ Ազատյանին դիմեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Վարչական շրջանի ղեկավարը հայտնեց, որ դիմել են ոստիկանությանը, որպեսզի հետաքննություն անցկացվի:
Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյոք դիտահորերը մինչ այդ պահը դեռ բաց են:
Արամ Ազատյանն ասաց, որ փակել են:
«Փա՞կ է, նոր կափարիչնե՞ր եք դրել, ոնց որ մի տեղ մոռացել եք, կասեմ ձեզ»,-արձագանքեց Հրաչյա Սարգսյանը:
Գործակարգավարական խորհրդակցության մեկնարկին քաղաքապետը հայտնեց, որ Սարգիս Բեջանյանը նշանակվել է «Երևանի էլոկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն:
«Բավականին մեծ աշխատանքներ և փոփոխություններ ունենք անելու, վստահ եմ, որ դրանք կլուծենք միահամուռ ուժերով»,-հայտարարեց Հրաչյա Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- 5000 բազմաբնակարան շենքերից միայն 188-ո՞ւմ դուռ չկա, ճ՞իշտ է այդ թիվը. Հրաչյա Սարգսյան
- Բամբասանքներն էլ թարգեք քաղաքապետարնում. Հրաչյա Սարգսյան