ՄՕԿ-ը՝ ռուսների մասին. նրանց ընդունելության հայեցակարգը դրական է գնահատվել
Միջազգային օլիմպիական կոմիտեն թույլ է տալիս ռուս մարզիկների վերադարձը համաշխարհային մրցումներ։ ՄՕԿ-ը հայտարարել է, որ Ռուսաստանից մարզիկները կարող են վերադառնալ մրցաշարեր թենիսի օրինակով ՝ առանց դրոշի։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ օլիմպիական խարտիայի համապատասխան հայեցակարգը լավ է աշխատել. ՄՕԿ-ը հղում է անում վերջին երկու շաբաթներին թենիսի Ավստրալիայի բաց առաջնությանը։
«Քննարկվող հայեցակարգին աջակցում է օլիմպիական շարժման ճնշող մեծամասնությունը և արտացոլում է այն, ինչ մենք տեսանք պրակտիկայում Ավստրալիայի բաց առաջնությունում։ Մարզիկները մրցաշարին մասնակցում էին անհատապես՝ առանց իրենց երկրի մասին որևէ նույնականացման»,- ասվում է ՄՕԿ-ի հայտարարության մեջ։
«Այս հայեցակարգը լավ աշխատեց։ Այն նաև օգտագործվում է հեծանվային սպորտում և մի շարք պրոֆեսիոնալ լիգաներում ամբողջ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում: Դրա սկզբունքները համահունչ են Օլիմպիական խարտիայի հետ»:
Հիշեցնենք, որ վերջին AusOpen-ում ռուսները, ինչպես բելառուսները, ելույթ ունեցան առանց ազգային դրոշի։