Վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, վիճակը ծայրահեղ ծանր է
Նախօրեին հրազենային վիրավորում ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն տեղափոխվել է Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատության: Վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր, գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։
Հիշեցնենք՝ երեկ պաշտպանության նախարարությունը հայտնեց՝ հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
ՔԿ-ից Panorama.am-ին հայտնել են, որ զինծառայող Ա. Ա.-ի հրազենային վիրավորում ստանալու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանաիշներով, համածառայակիցը ձերբակալված է։
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայողի վիրավորվելու գործով ձերբակալվել է համածառայակիցը
- Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. ՊՆ