ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու հայերի վրա հարձակումների դեպքերի վերաբերյալ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու հայերի վրա հարձակումների դեպքերի վերաբերյալ։
«Մենք խորապես մտահոգված ենք վերջին բռնությունների և վանդալիզմի դեպքերով, որոնք ուղղված են Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունների, այդ թվում՝ Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների դեմ»,- Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել, փորձել են հանել խաչակիր ու ՀՀ դրոշները, ինչպես նաև հունվարի 26-ին հրեա ծայրահեղականները հարձակվել են քրիստոնյաների վրա։
We are deeply concerned by recent acts of violence and vandalism targeting Christian religious institutions in #Jerusalem including #Armenian Patriarchate and the Armenian residents of the Old City.
— Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) January 30, 2023
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել, փորձել են հանել խաչակիր ու ՀՀ դրոշները
- Երուսաղեմի հայոց պատմությունը ցուցադրող նոր թանգարանը նպատակ ունի պատմել հնագույն քաղաքակրթության գոյատևման պատմությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա