Toyota-ն երրորդ տարին անընդմեջ շարունակում է մնալ ավտոմեքենաների վաճառքի համաշխարհային առաջատարը
Toyota Corporation-ը հայտնել է 2022 թվականի վաճառքի արդյունքների մասին։ Ավտոարտադրողի տվյալներով՝ տարվա ընթացքում առաքել է ավելի քան 10,48 մլն ավտոմեքենա, այդ թվում՝ Toyota-ի Daihatsu և Hino ապրանքանիշերից: Հրապարակված վիճակագրությանն անդրադարձել է «Գազետա ռու»-ն:
Toyota-ի վաճառքները 2022 թվականին մնացել են 2021 թվականի մակարդակին, ծավալը նվազել է 0,1%-ով։ Toyota-ն առաջ է անցել Volkswagen կոնցեռնից, որը մեկ տարվա ընթացքում վաճառել է 8,26 մլն ավտոմեքենա։ Գերմանական ավտոարտադրողը համաշխարհային վաճառքների ծավալով զբաղեցրել է երկրորդ տեղը։
Toyota-ն երրորդ տարին անընդմեջ շարունակում է մնալ համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերության առաջատարը վաճառքի ծավալով:
Toyota-ի գործունեության վրա դրական ազդեցություն ունեցավ Հյուսիսային Ամերիկայում նոր մեքենաների պահանջարկի վերականգնումը, ինչպես նաև ավտոմոբիլային բաղադրիչների մատակարարման հետ կապված իրավիճակի բարելավումը: 2023 թվականին ճապոնական ավտոարտադրողը նախատեսում է արտադրել 10,6 միլիոն ավտոմեքենա։
Հարակից հրապարակումներ`
- Toyota-ն կիսահաղորդիչների պակասի պատճառով կկրճատի մեքենաների արտադրությունը
- «Toyota»-ն Թուրքիայում ժամանակավորապես փակում է իր գործարանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները