Հայաստանը խնդրում է ՄԱԿ-ի դատարանին Ադրբեջանի դեմ միջանկյալ մի քանի միջոց կիրառել
Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին խնդրում է պարտադրել Ադրբեջանին հետևյալ միջանկյալ միջոցները, նախքան այս գործը, ըստ էության, վճռելու: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դատավարական լսման ժամանակ ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Նախ՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի իր կազմակերպումն ու օժանդակությունը, այսպես կոչված, բողոքների, որոնք խաթարում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ։
Երկրորդ՝ Ադրբեջանը պետք է երաշխավորի անխափան, ազատ, անդադար տեղաշարժը բոլոր անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ:
Երրորդ՝ Ադրբեջանն անմիջապես լիովին կվերականգնի և ձեռնպահ կման բնական գազի և այլ հանրային ծառայությունների մատակարարումը խաթարելուց Լեռնային Ղարաբաղ»,- հայտարարեց Եղիշե Կիրակոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի ցուցարարները «գորշ գայլերի» ձեռքի շարժումն են անում. Լորենս Մարտինը՝ ՄԱԿ-ի դատարանում
- Էթնիկ զտման գործողությունները մեր օրերում տեղ չունեն և այս դատարանը Լեռնային Ղարաբաղի հայերի համար վերջին հույսն է. Եղիշե Կիրակոսյան
- Արդարադատության դատարանում մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները
- Արդարադատության միջազգային դատարան է ներկայացվել Հայաստանի ամբողջական գանգատը և պահանջներն ընդդեմ Ադրբեջանի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին