Փաշինյանը հանդիպել է Տիգրան Արզաքանցյանի, Լ․ Շիրինյանի, Տ․ Խզմալյանի և այլոց հետ
Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Այս մասին հայտնում են Կառավարությունից՝ մանրամասնելով, թե որ քաղաքական ուժերի մասին է խոսքը։
«Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը»,- ասվում է հաղորդագրությունում: