Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1167-ի
Շաբաթ երեկոյան Իրանի հյուսիս-արևմուտքում Արևմտյան Ատրպատական նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1167-ի: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի՝ այդ մասին հայտնել է նահանգապետ Մոհամմադ Սադեկ Մոթամեդիանը։
Ավելի վաղ հաղորդվում էր 1075 տուժածի մասին։
«Մինչ այս պահը Խոյ քաղաքի մոտ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 1167 մարդ»,-Մոթամադիանի խոսքերն է մեջբերել ISNA-ն։
Շաբաթ երեկոյան Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում՝ Խոյ քաղաքի մերձակայքում, 5,9 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել։ Միջադեպից հետո գրանցվել են նաև ավելի քան 25 հետցնցումներ, որոնցից ամենահզորը եղել է 4,5 բալ ուժգնությամբ։ Նահանգում ստեղծվել է առնվազն 17 ժամանակավոր տեղավորման ճամբար։
Հարակից հրապարակումներ`
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին
- Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում
- Թեհրանում ՀՀ դեսպանությունը ցավակցել է Խոյում երկրաշարժի զոհերի ընտանիքների
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա