Հայաստանից մարդկանց հոսքը դեպի Արցախ պետք է քառապատկվի․ Ղազինյան
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Բերձորի միջանցքի ապաշրջափակումից հետո գնալու եմ Արցախ, մի քանի օր վայելելու եմ հին Հայկական հողի բարիքներն ու լինեմ արցախցու կողքին, իմ համեստ ներդրումով օգնեմ նրանց ոտքի կանգնել, ուժեղանալ, պայքարել ու հաղթել:
Պետք է ամեն ջանք գործադրել, որ միջանցքի բացումից հետո Արցախի բնակչության թիվը չնվազի, իսկ դրա համար Հայաստանից մարդկանց հոսքը դեպի Արցախ պետք է քառապատկվի և ցույց տա ադրբեջանին ու ամբողջ աշխարհին, որ արցախցին մենակ չէ, իսկ Արցախը եղել է, կա ու կլինի Հայկական․․․»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան