ԵՄ-ն չգիտի, թե ով է կանգնած Իրանի Սպահան քաղաքի վրա հարձակման հետևում. Պիտեր Ստանոն
ԵՄ-ն չգիտի, թե ով է կանգնած Իրանի Սպահան քաղաքի վրա հարձակման հետևում և հանդես է գալիս լարվածության լիցքաթափման օգտին: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ Բրյուսելում կայացած ճեպազրույցում այդ մասին ասել է ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
Կիրակի գիշեր ուժեղ պայթյուն է որոտացել Իրանի կենտրոնական Սպահան քաղաքում։ Ավելի ուշ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարեց իր ռազմական օբյեկտներից մեկի վրա պայթուցիկներով կվադրոկոպերների օգտագործմամբ զենքի օբյեկտի վրա հարձակվելու անհաջող փորձի մասին։ Անօդաչուներից մեկը խփվել է, մյուս երկուսն ընկել են պաշտպանական թակարդներն ու պայթել։ Նույն գիշերը պայթյուն է տեղի ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող շարժիչային յուղերի գործարանում, որին հաջորդել է հրդեհը։
«Մենք չգիտենք, թե ով է կանգնած հարձակման հետևում և կոնկրետ ինչ է տեղի ունեցել: Մենք հետևում ենք ստացվող տեղեկատվությանը: Մեզ համար շատ կարևոր է խուսափել տարածաշրջանում էսկալացիայից, ուստի մենք բոլոր ներգրավվածներին կոչ ենք անում խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել լարվածության աճի»,-ասել է Ստանոն։
Հարակից հրապարակումներ`
- «Ալ Ջազիրա». Հետաքննության նախնական տվյալներով՝ Իսրայելը մասնակցություն ուն իրանական գործարանի վրա հարձակմանը
- Defense Express. ԱԹՍ-ի հարձակման ժամանակ Իրանի պաշտպանական օբյեկտները չեն տուժել
- Արմեն Պետրոսյանը՝ Իրանի դեմ իրականացված գործողության ամենից տարածված վարկածի մասին
- Վարդան Ոսկանյան. Փորձ է կատարվում հնարավորին ուռճացնել անօդաչուներով Իրանի վրա գիշերային տեղային հարձակումները
- Սպահանի ՊՆ արհեստանոցային համալիրներից մեկը հարձակման է ենթարկվել փոքր ԱԹՍ-ներով. Իրանի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան