Էրդողանը Մակրոնին անվանել է ոչ կոմպետենտ առաջնորդ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չունի պետության ղեկավարի որակավորում։
Վեստի.ռու-ն գրում է, որ Էրդողանը, ելույթ ունենալով Բիլեջիկ քաղաքում, ասել է, որ Ֆրանսիայի գլխին կանգնած է որակավորումից զուրկ մարդը։ Թուրք առաջնորդը նշել է, որ այժմ Ֆրանսիայի իշխանությունները «շահագործում են աֆրիկյան երկրները»։
Նա հավելել է, որ աֆրիկյան երկրները ֆրանսիական իշխանություններին վտարում են պետություններից։
«Մալին Ֆրանսիայից լիակատար խզման մեջ է, Բուրկինա Ֆասոն վերջնաժամկետ է տվել. «Ես ձեզ մեկ ամիս ժամանակ եմ տալիս։ Մեկ ամիս հետո մենք չենք ցանկանում տեսնել այստեղ ֆրանսիացի զինվորների»»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանն ընդգծել է նաև, որ Մակրոնին պակասում է ազնվությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները