Թուրքական ամսագիրը հրապարակել է «ընտրություններում պարտված» Էրդողանի ծաղրանկարը
Թուրքական «LeMan» երգիծական հանդեսը Twitter-ում հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Բարբարոս Ալթուղի հեղինակած ծաղրանկարը վերաբերում է Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրություններին։ Նշենք, որ այդ ամսաթիվը նախնական է և դեռևս վերջնականորեն չի հաստատվել նախագահ Էրդողանի կողմից։
Ծաղրանկարի բովանդակությունը հետևյալն է. ի՞նչ կպատահի, եթե Էրդողանի գլխավորած կուսակցությունը չհաղթի առաջիկա ընտրություններում և մայիսի 15-ին փաստացի կորցնի իշխանությունը։
Նկարում պատկերված է, թե ինչպես է Էրդողանը ընտրություններից մեկ օր անց Google-ի որոնման համակարգում գրում. «Եթե ղեկավարն իր կամքով հեռանա, փոխհատուցում կստանա՞»։