«Ալ Ջազիրա». Հետաքննության նախնական տվյալներով՝ Իսրայելը մասնակցություն ուն իրանական գործարանի վրա հարձակմանը
Հետաքննության նախնական տվյալները վկայում են այն մասին, որ Իսրայելը մասնակցություն ունի իրանական Սպահանում գտնվող ռազմական գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածներին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի հայտնել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։
«Նախնական նշանները վկայում են Սպահանում տեղի ունեցած ահաբեկչությանը Իսրայելի մասնակցության մասին, հետաքննությունը կշարունակվի»,-ասել է Իսլամական Հանրապետության ներկայացուցիչը։ Նա նաև հաստատել է, որ անօդաչու սարքերը, որոնք հարձակվել են ռազմական օբյեկտի վրա, հավանաբար արձակվել են Իրանի տարածքից։ Ավելի վաղ նման եզրակացության էր եկել Al Arabiya հեռուստաալիքը։
Հարակից հրապարակումներ`
- Defense Express. ԱԹՍ-ի հարձակման ժամանակ Իրանի պաշտպանական օբյեկտները չեն տուժել
- Սպահանի ՊՆ արհեստանոցային համալիրներից մեկը հարձակման է ենթարկվել փոքր ԱԹՍ-ներով. Իրանի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին