Իրանը կսկսի ավտոպահեստամասեր արտահանել Բելառուս և Ռուսաստան
Իրանում Բելառուսի դեսպանի, ԻԻՀ արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի փոխնախարարի, իրանական Saipa և բելառուսական LCC ընկերությունների գործադիր տնօրենների ներկայությամբ, ստորագրվել է Ռուսաստան և Բելառուս ավտոպահեստամասերի արտահանման պայմանագիրը:
ParsToay-ի փոխանցմամբ, Saipa Group-ի և Բելառուսի LCC-ի միջև համագործակցության պայմանագրի համաձայն՝ առաջին տարում Saipa Group արտադրանքից 10000 միավոր, երկրորդ տարում՝ 15000 և երրորդ տարում՝ 20000 միավոր արտադրանք կարտահանվի Բելառուս և Ռուսաստան, և միևնույն ժամանակ կշարունակվի համագործակցությունը Բելառուսում համատեղ արտադրություն հիմնելու ուղղությամբ:
Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության տրանսպորտային արդյունաբերության փոխնախարար Մանուչեհր Մանթեղին այս արարողության ժամանակ ասել է. «ԻԻՀ Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության տրանսպորտային ոլորտում նպատակներից մեկը համագործակցության ընդլայնումն է ԱՊՀ երկրների, հատկապես Բելառուսի հետ»։
Իրանում Բելառուսի դեսպան Դմիտրի Կալցովն էլ նշել է. «Բելառուսի և Իրանի միջև առկա են բարեկամական հարաբերություններ ոչ միայն քաղաքական մակարդակում, այլ նաև այլ ոլորտներում, այդ թվում՝ երկու երկրների արդյունաբերական նախարարությունների միջև»։