Defense Express. ԱԹՍ-ի հարձակման ժամանակ Իրանի պաշտպանական օբյեկտները չեն տուժել
Շաբաթ երեկոյան, Defense Express կայքը գրել է, որ արբանյակային պատկերների համաձայն՝ Սպահանում Իրանի ՊՆ արտադրամասերից մեկի վրա ԱԹՍ-ով իրականացված հարձակման ժամանակ, որևէ օբյեկտ չի տուժել, փոխանցում է ParsToday-ը։
Հղում անելով Skysat արբանյակից ստացված պատկերներին, որոնք Planet Lab-ը հրապարակել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:10-ին, կայքը գրում է, որ հարձակման ենթարկված օբյեկտներում որևէ լուրջ վնաս չի հայտնաբերվել:
Կայքը հրապարակել է նաև երկու լուսանկար, որոնք արվել են հունվարի 26-ին և 29-ին, այսինքն՝ հարձակումից առաջ և հետո և գրել, որ նկարների համեմատությամբ պարզ է դառնում, որ օբյեկտը լուրջ վնաս չի կրել:
Ըստ աղբյուրի՝ The Wall Street Journal-ը կիրակի օրը գրել է, որ հերքելով ԱՄՆ-ի մասնակցությունը շաբաթ երեկոյան Սպահանում ԻԻՀ ՊՆ արհեստանոցներից մեկի վրա անօդաչու թռչող սարքով իրականացված ձախողված հարձակմանն, ամերիկացի պաշտոնյաներն Իսրայելին են ներկայացրել որպես գործողության պատասխանատու:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Պետրոսյանը՝ Իրանի դեմ իրականացված գործողության ամենից տարածված վարկածի մասին
- ԱՄՆ-ը կապ չունի Իրանին հասցված հարվածների հետ. Պենտագոնի խոսնակ
- Գարիկ Միսակյան. Իրանի դեմ ԱԹՍ-ների հարձակման պարագայում պետք է մի քանի կարևոր փաստ հաշվի առնել
- Սուրեն Սարգսյան. Պարզ է չէ՞, թե որտեղ է տեղի ունենալու Իրան-Ադրբեջան/Թուրքիա/Իսրայել հնարավոր բախումը
- Իրանագետ. Հետաքրքիր է՝ ի՞նչ էին քննարկել Իսրայելի դեսպանն ու Ալիևի օգնականը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին