Տիգրան Աբրահամյան. Արցախի մասով պետք է շտապել
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանի սանձազերծած շրջափակման հետևանքով Արցախում 10 հզ.-ից ավելի մարդ դարձել է գործազուրկ:
Արցախի օպերատիվ շտաբը տեղեկացրել է, որ առաջիկայում սոցիալական ծանր վիճակի մեղմացմանն ուղղված ծրագրեր է գործի դնելու:
Սոցիալ-տնտեսական առումով ևս Արցախում բազմաթիվ խնդիրներ կան` գործազրկությունից, կոմունալ վճարներից մինչև վառելիքի ճգնաժամ և Արցախը միայն իր ռեսուրսներով, բյուջեի վերաբաշխումներով խնդիրը չի կարող լուծել:
Շրջափակման պայմաններում նոր աշխատատեղերի բացման թեման նույնիսկ տեղին էլ չէ քննարկել, այստեղ սոցիալական նոր փաթեթ պետք է ներդնել, որն առանց Հայաստանի ու միջազգային կազմակերպությունների միջամտության գրեթե անհնարին է իրագործել:
Այս համատեքստում պետք է դիտարկել աշխատանքը կորցրած և սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքների կոմունալ վճարների մասնակի կամ ամբողջական փոխհատուցման հարցը:
Քննարկելի է նաև սոցիալական ծանր պայմաններում գտնվող ընտանիքների երեխաների դեղորայքի և սննդամթերքի նվազագույն ծավալի ապահովման հարցը:
Տարեվերջին հայտարարվեց, որ ՀՀ-ում փոխվարչապետի գլխավորությամբ հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է զբաղվի Արցախի սոցիալ-տնտեսական, հումանիտար խնդիրներով, նույնիսկ մի քանի մլրդ գումար հատկացվեց:
Արցախի մասով պետք է շտապել, որպեսզի գոնե լուծման ենթակա հարցերը օպերատիվ կարգավորում ստանան` որոշակի առումով մեղմելու առանց այն էլ մարդկանց ծանր պայմանները»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի իշխանությանը հաջողվեց երկիրը «պոլիգոնի» մեծ սպառնալիք տակ դնել. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Այս իշխանության որոշումները չեն ծառայում Հայաստանի անվտանգության ու շահերի ապահովմանը
- Տիգրան Աբրահամյան. Արցախի շրջափակման հարցում Ադրբեջանի հիմնական սպասումները չեն արդարացել
- 18-20 տարեկան զինվորից 1500 դրամ վերցնելն ավելի շատ կողոպուտ է, քան ծառայության դիմաց վճարի պահանջ․ Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Արցախում իրավիճակը վատթարացման նոր դրսևորումներ է ստանում
- Ադրբեջանը գործում է այնքան, որքան նրան իր քաղաքական կուրսով թույլ է տալիս Հայաստանը.Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Արցախը ևս մեկ լուրջ սպառնալիքի առաջ է կանգնում
- Իրավիճակի հանգուցալուծման խոչընդոտը Հայաստանի գործող իշխանությունն է. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան