Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը կցնցի Շվեդիային. Էրդողան
Թուրքիան կարող է որոշում կայացնել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ, ինչը ցնցելու է Շվեդիային։ Այս մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «Իզվեստիա»-ն։
«Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք այլ ուղերձ հղել Ֆինլանդիայի վերաբերյալ, եթե նա չկրկնի նույն սխալները։ Շվեդիան կցնցվի, երբ դա տեղի ունենա»,- ասել է Էրդողանը\:
Էրդողանն ընդգծել է, որ Ֆինլանդիան չպետք է կատարի նույն սխալ քայլերը, ինչ Շվեդիան։ Միաժամանակ, նա նշել է, որ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնին բացատրել է, թե ինչ պետք է անի երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Նշենք, որ անցյալ շաբաթ օրը Ստոկհոլմում՝ Թուրքիայի դեսպանատան մոտ, դանիական ծայրահեղ աջ «Կոշտ գիծ» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանն այրել էր Ղուրանը՝ նախապես Շվեդիայի իշխանություններից թույլտվություն ստանալով ցույցն անցկացնելու համար: Էրդողանը նախազգուշացրել է, որ դրանից հետո Շվեդիան չպետք է հույս ունենա, որ Անկարան կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտին։
Հարակից հրապարակումներ`
- Շվեդ ակտիվիստ Պալուդանը մտադիր է նորից Ղուրան այրել
- Ֆինլանդիան և Շվեդիան հանել են Թուրքիային զենք վաճառելու արգելանքը
- Թուրքիայի քաղաքացիների ավելի քան 90%-ը չի աջակցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն
- Թուրքիայում իսլամիստները փորձել են ներխուժել Շվեդիայի հյուպատոսարան
- Էրդողանը Թուրքիայի կառավարության հետ կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը
- Այլևս իմաստ չկա. Չեղարկվել է Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը Թուրքիա
- Թուրքիան պայմաններ է դնում Շվեդիայի առաջ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար