Փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերափոխում է հաշմանդամության գնահատման համակարգը՝ 2023թ. փետրվարի 1-ից ներդնելով անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ։ Այս մասին «Արմենպրես»-ի սրահում տեղի ունեցած ասուլիսում ասաց ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ համակարգի նպատակն է բժշկասոցիալական փորձաքննությունից անցում կատարել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի։
Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ անձի ֆունկցիոնալության գնահատման մոդելը հնարավորություն կտա ոչ միայն գնահատել քաղաքացիների առողջական խնդիրները, այլև բազմակողմանիորեն վերլուծել նրանց գործունեության և հասարակական կյանքին մասնակցության սահմանափակումները:
Անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվելու է այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով:
«Այս գնահատումն ի շահ հաշմանդամություն ունեցող անձի է, քանի որ դրա շնորհիվ մենք կարողանանք ավելի տրամաբանված և լիարժեք ծառայություններ մատուցել նրանց»,- ասաց փոխնախարարը։
Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ տարեկան ունենում են շուրջ 50 հազար փորձաքննություն
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին