ՔՊ-ական պատգամավորն առաջարկում է դադարեցնել արտարժույթով հիպոտեկային վարկերի տրամադրումը
«Արտարժութային և դրամային հիպոտեկային վարկերում վերջին երեք տարում չաշխատող վարկերի դրամային կշիռը 1.5-2 % է, և 4.5-6 %-ն արտարժութային է»,-Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Վերջինս այդ վիճակագրությամբ հիմնավորեց իր հեղինակած «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է փոփոխության ենթարկել համապատասխան հոդվածը և սահմանել, որ բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները տրամադրվեն միայն Հայաստանի Հանրապետության դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (բացառությամբ ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրվել նաև արտարժույթով:
Պապոյանը նշեց, որ գործող կանոնակարգերով հիպոտեկային վարկ տրամադրվում է ոչ միայն ՀՀ դրամով, այլև դոլարով, եվրոյով և փոխարժեքների տատանումների ժամանակ մեծ ռիսկեր են առաջանում ոչ միան բանկերի, այլև վարկառուների համար:
Անդրադառնալով՝ նախադեպերին ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց, որ դրամական շուկայում շոկերի ժամանակ, հատկապես՝ 2014 թվականին, արտարժութային չաշխատող վարկերի մասնաբաժինը 4-%-ից բարձրացել էր 12 %, իսկ դրամայինը մնացել էր նույն՝ 4% մակարդակում:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, նշելով, որ հիպոտեկային վարկերում արտարժութայինը կազմում է 17%, ենթադրեց, որ եթե բացառվեն արտարժույթով վարկեր տալը, ապա բանկերում կուտակված արտարժույթի միակ գնորդը կմնա պետությունը և ենթադրեց, որ օրենսդրական փոփոխությունները արվում է նրա համար, որ առաջիկայում ավելացող արտաքին պարտքի մարման ծավալների մեծացման պայմաններում հեշտ լինի դրանց սպասարկումը:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ սահմանփակումներ են նախատեսվում հիպոթեկային վարկի տոկոսագումարների չափով եկամտահարկի վերադարձի արտոնության մասով
- ԿԲ. Հիպոտեկային վարկավորումը շարունակում է աճել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան