Կարճաժամկետ զեղչատոկոսային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին տեղաբաշխվել են 2023 թվականի մայիսի 1-ին մարվող պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 3 միլիարդ դրամ ծավալով: Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 6 միլիարդ 429 միլիոն 560 հազար դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.2 տոկոս:
ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝
° Ամիրյան 23/1
° Տիգրան Մեծի 24
° Կոմիտաս 49:
Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին