Թուրքիայից հայտնում են, որ ԱՄՆ-ն իրենց ստիպում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել
ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է թուրք տնտեսագետ Բարտու Սորալը։
«ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը կմեկնի Թուրքիա և Մերձավոր Արևելք, ներառյալ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)՝ բանակցելու իր դեմ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի հնարավորությունների վերաբերյալ»,-հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցչին։
«Մեր տնտեսությունը հիմնված է ոչ թե պլանային արտադրության, այլ չպլանավորված առևտրի վրա, այսինքն՝ կա տնտեսության ըմբռնում, որը հիմնված է ոչ թե արտադրության վրա, այլ առևտրի վրա, պլան չկա, բայց ամերիկյան կողմը ճնշում է մեզ, պահանջում էմբարգո Ռուսաստանի դեմ, բայց՝ ոչ լուրջ պատժամիջոցներ... Նախագահը (Թայիփ Էրդողանը) վարում է իր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, նա ջերմ հարաբերություններ է զարգացնում Ռուսաստանի հետ, սակայն աշխատակիցները, որոնց հետ նա աշխատում է, նույն կերպ չեն վերաբերվում Թուրքիայի աճող համագործակցությանը և ջերմ հարաբերություններին Շանհայի և BRICS երկրների հետ։ Նրանք նաև հասկանում են, որ իրենց դիրքերի պահպանումը կախված է ընտրություններում Էրդողանի հաղթանակից, և այս տնտեսական պայմաններում ընտրություններում հաղթանակը կախված է Ռուսաստանի դեմ որևէ պատժամիջոցների բացակայությունից»,- տնտեսագետի խոսքերը մեջբերել է Aydınlık թերթը։
Սորալը նշել է, որ եթե թուրք բնակչության շրջանում հասարակական կարծիքի լուրջ ուսումնասիրություն իրականացվի, ապա պարզ կդառնա, որ «հակաամերիկյան և հակաարևմտյան տրամադրություններն իրենց գագաթնակետին են հասել»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի զինված ուժերի 531 ներկայացուցչի նկատմամբ
- Ռումինիան կաջակցի հակառուսական պատժամիջոցների տասներորդ փաթեթին
- ԱՄՆ-ը քննարկում է Ռուսաստանի նավթարդյունաբերության դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները