Ադրբեջանական հայցը կեղծ հավասարության տպավորություն ստեղծելու համար է. Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։
Նախօրեին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներն էին, այսօր՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի։
Ադրբեջանական կողմի ելույթներից հետո Հայաստանը ներկայացրեց իր առարկությունները Ադրբեջանի ներկայացրած պահանջներին։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ Հայաստանի ուսյալ իրավախորհրդատուներն ի ցույց դրեցին Ադրբեջանի միջանկյալ միջոցների հայցն իրենից ներկայացնում է ոչ անկեղծ և ոչ իրական պահանջ. «Այն նախատեսված է կեղծ հավասարության տպավորություն ստեղծելու համար»։
«Հայաստանը խնդրում է ամբողջապես մերժել Ադրբեջանի կողմից միջանկյալ միջոցների հայցը»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախագահը տեղեկացրեց, որ դատարանը հնարավորինս արագ կհրապարակի որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն հավաքել է ականները ՀՀ ինքնիշխան տարածքից.Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայում Ադրբեջանի պահանջներին
- Ադրբեջանի իրավախորհրդատուները ՄԱԿ-ի դատարանում պնդել են` պետությունը չի ղեկավարում «էկոակտիվիստների» ցույցը
- Ադրբեջանը բացահայտ պարծենում է, թե ինչպես իրեն հնարավոր չէ կանգնեցնել. Սալոնիտիսը՝ ՄԱԿ-ի դատարանում
- Հայաստանը խնդրում է ՄԱԿ-ի դատարանին Ադրբեջանի դեմ միջանկյալ մի քանի միջոց կիրառել
- Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի ցուցարարները «գորշ գայլերի» ձեռքի շարժումն են անում. Լորենս Մարտինը՝ ՄԱԿ-ի դատարանում
- Էթնիկ զտման գործողությունները մեր օրերում տեղ չունեն և այս դատարանը Լեռնային Ղարաբաղի հայերի համար վերջին հույսն է. Եղիշե Կիրակոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին