2022թ.-ին տրանսֆերտային ցուցանիշը ռեկորդային է եղել՝ 2.5 մլրդ դոլար. Մարտին Գալստյան
«Նախորդ տարվա զուտ ներհոսքի տրանսֆերտային ցուցանիշը ռեկորդային է եղել՝ 2.5 մլրդ դոլար»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ Հայաստան եկած տրանսֆերտների 71%-ը ՌԴ-ից են:
«Երկրորդ հորիզոնականում ԱՄՆ-ն է, երրորդում՝ «այլը»: Վերջինս երկրների համախումբ է, որտեղ նրանց թվերի հանրագումարն է նույնիսկ փոքր:
Ներկայացնելով բանկերի կողմից նախորդ տարի տրամադրված վարկավորումների վիճակագրությունը ԿԲ նախագահը հայտնեց, որ իրավաբանական անձանց արտարժույթով վարկերն աճել են 3.6 %-ով, ՀՀ դրամովը՝ 21.6%-ով՝ ընդհանուրը իրավաբանական անձանց վարկավորումն աճել է 10.1 %-ով:
«Ֆիզիկական անձանց վարկերի աճն արտարժույթով 0 է եղել, հայկական դրամով 20 %-ով է աճել, որի արդյունքում ֆիզիկական անձանց ընդհանուր վարկավորումն աճել է 17.4 %-ով, որի շնորհիվ մեր ընդհանուր վարկային պորտֆելը գրանցել է 15.5 % աճ»,-ասաց Մարտին Գալստյանը և ընդգծեց, որ վարկավորման վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմնական աճը ռեզիդենտների հաշվին է տեղի ունեցել:
Հարակից հրապարակումներ`
- 2022թ.-ին ոչ ռեզիդենտների ավանդներն աճել են 96.3 %-ով. Մարտին Գալստյան
- Տարվա ընթացքում արձանագրվելու է 4.6 % տնտեսական աճ. Մարտին Գալստյան
- Բանկերը ճիշտ ու պատասխանատու կերպով կարողանում են արձագանքել ռիսկերին. Մարտին Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան