«Փաստ». Մոտ երկու տասնյակի հասնող նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ դեսպաններ, մերժել են ԱԳՆ-ի հրավերը
«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ օրվա իշխանությունները վերջին 4,5 տարվա ընթացքում առաջնային գործը, որ արել են, եղել է ՀՀ նախկին իշխանություններին և նրանց ներկայացուցիչներին թիրախավորելն ու անվանարկելը։ Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև իշխանության մյուս ներկայացուցիչները ևս այս ամբողջ ընթացքում մշտապես ցեխ են շպրտել նրանց ուղղությամբ, ավելին՝ ներկայում էլ շարունակում են։
«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, արտաքին ճակատում ստեղծված բարդագույն իրավիճակով պայմանավորված, դեռևս նախորդ տարեվերջին ԱԳՆ-ում նախատեսել են «կոնտակտի դուրս գալ» և նախարարություն հրավիրել արտաքին քաղաքական ոլորտում առանցքային դերակատարություն ունեցած մի շարք նախկին պաշտոնյաների, դիվանագետների՝ ստեղծված փակուղուց ելքեր փնտրելու հարցեր քննարկելու նպատակով։ Թերթի ԱԳՆ աղբյուրը փոխանցում է, որ մոտ երկու տասնյակի հասնող նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ դեսպաններ, մերժել են հրավերը, ոմանք՝ անգամ շատ կոպիտ։
Մեր ունեցած տեղեկություններով, միայն մի քանի լղոզված արձագանքներ են եղել, այն էլ՝ հիմնականում այն անձանց կողմից, ովքեր վերջին տարիներին դիվանագիտական ճակատում տեղի ունեցողի վերաբերյալ լատենտ դիրքորոշում ունեն և Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությանը երբեք կոշտ չեն արձագանքել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա