ԱՄՆ-ում տղամարդը մտել է անծանոթ կնոջ տուն և հագուստով լոգանք ընդունել
ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքի բնակչուհին սեփական տանը հայտնաբերել է անծանոթի, որը հագուստով լոգանք էր ընդունում:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, ամերիկուհին տուն է եկել և տեսել, որ պատուհաններից մեկը կոտրված է։ Առանց ներս մտնելու՝ նա ոստիկանություն է կանչել։ Դեպքի վայր ժամանած իրավապահները օրինախախտից պահանջել են դուրս գալ փողոց։ Պատասխան չստանալուց հետո ոստիկանները որոշել են խուզարկել տունը։ Նրանք լոգարանում հայտնաբերել են տուն մտած տղամարդուն։
«Նա թաց հագուստով է եղել, իսկ լոգարանը լցված է եղել ջրով»,- հայտնել են ոստիկանությունից։
27-ամյա տղամարդուն ձերբակալել են։ Նա հրաժարվել է ոստիկանությանը բացատրել, թե ինչու է որոշել լոգանք ընդունել տուժողի տանը և ինչու մինչ այդ չի մերկացել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները