Գազալցակայանի պայթունից տուժածները տեղափոխվել են Վանաձորի ԲԿ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ հունվարի 31-ին, ժամը 09։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գազալցակայանի կոմպրեսորային հատվածում (մոտ 150 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. վնասվել են տանիքի կառուցատարրերը և գազատար խողովակները։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 10։33-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 2 քմ) և արտահոսած գազը։
Կա երեք տուժած, որոնք տեղափոխվել են Վանաձորի ԲԿ։