The Start Fund-ը 350.000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի փակումից տուժածների համար
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի փոխանցմամբ՝ հունվարի 24-ին Արցախի անօրինական շրջափակման հարցով Վեսթմիսթերյան պալատում տեղի ունեցած խորհրդարանական քննարկման արդյունքում Մեծ Բրիտանիայի արտաքին քարտուղարի ներկայացուցիչ Դեյվիթ Ռութլին հայտնել է, որ կառավարական ֆինանսավորմամբ գործող “The Start Fund” ոչ կառավարական կազմակերպությունը 350.000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի փակումից տուժածների համար։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի փոխանցմամբ, խորհրդարանական հիշյալ քննարկման ընթացքում, որին մասնակցել էր նաև Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի նախագահ Անեթ Մոսկոֆյանը, ելույթ էին ունեցել, ադրբեջանական ագրեսիան դատապարտել և բրիտանական կառավարությունից որոշակի գործողություններ պահանջել առավել քան մեկ տասնյակ օրենսդիրներ։
Նրանք բրիտանական կառավարությունից, ի թիվս այլնի, պահանջել էին հումանիտար օժանդակություն տրամադրել Արցախին, ինչին ի պատասխան արտաքին քարտուղարի ներկայացուցիչը հայտարարել էր սույն հատկացման մասին։
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը, որ տևական աշխատանք էր կատարել հունվարի 24-ի քննարկումը հնարավոր դարձնելու համար, շարունակում է բրիտանական հասարակական-քաղաքական շրջանակների հետ աշխատանքները՝ Արցախում ստեղծված իրավիճակի հանրահռչակման և բրիտանական պետության կողմից Ադրբեջանի վրա ճնշումների հասնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- ԱԽ քարտուղարը Ջոֆրի ֆան Լեուվենի հետ զրույցում անդրադարձել է Լաչինի միջանցքի խնդրին
- Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի ցուցարարները «գորշ գայլերի» ձեռքի շարժումն են անում. Լորենս Մարտինը՝ ՄԱԿ-ի դատարանում
- Հռոմի պապը կրկին մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ
- Հարութ Սասունյան. Ադրբեջանցիները կրակում են իրենց ոտքերին՝ շրջափակելով Լաչինի միջանցքը
- Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը. Արցախի ԱԳՆ
- ԱՄՆ պետքարտուղարը՝ Ալիևին. Անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի երթևեկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան