Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Արցախ դեղորայք հասցնելու հնարավորությունը
Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը:
ԱՆ փոխանցմամբ, ակնկալելով ԱՀԿ աջակցությունը հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար` քննարկվել են հետևյալ կետերը.
• առաքելության` տեղում իրավիճակը գնահատելու,
• անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք հասցնելու հնարավորությունը,
• ԱՀԿ հստակ դիրքորոշումը` իրավիճակի առնչությամբ:
Ավանեսյանը նշել է, որ 51-րդ օրն է, ինչ Արցախ տանող միակ ճանապարհը փակ է, շարունակում են գազի, էլեկտրաներգիայի, համացանցի անջատումները, ինչի պատճառով պլանային վիրահատությունները դադարեցված են և հետաձգվում են: Մինչ օրս ծայրահեղ ծանր վիճակում 59 պացիենտ Կարմիր Խաչի միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան` կենսական բուժօգնություն ստանալու: Նշել է նաև, որ շրջափակման և ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով մեկ պացիենտ մահացել է:
Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեին` Գործադիր Խորհրդի նիստի ճեպազրույցի ժամանակ հարցին անդրադառնալու համար:
Իրավիճակի առնչությամբ ԱՀԿ գլխավոր տնօրենն իր մտահոգությունն է հայտնել և խոստացել համատեղ աշխատանքի միջոցով գտնել լուծումներ:
Անահիտ Ավանեսյանն էլ շեշտել է, որ կպահպանվի ԱՀԿ-ի հետ մշտական կապը` իրադարձությունների զարգացման մասին տեղեկացնելու և ԱՀԿ կողմից, նշված երեք ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր խաչի ուղեկցությամբ ևս 3 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան
- ԱԽ քարտուղարը Ջոֆրի ֆան Լեուվենի հետ զրույցում անդրադարձել է Լաչինի միջանցքի խնդրին
- Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի ցուցարարները «գորշ գայլերի» ձեռքի շարժումն են անում. Լորենս Մարտինը՝ ՄԱԿ-ի դատարանում
- Հռոմի պապը կրկին մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ
- ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը Տեր-Պետրոսյանը կարևորել է Լաչինի միջանցքի անհապաղ վերագործարկման անհրաժեշտությունը
- Հարութ Սասունյան. Ադրբեջանցիները կրակում են իրենց ոտքերին՝ շրջափակելով Լաչինի միջանցքը
- Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը. Արցախի ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան