Արցախցի մայրերը բաց նամակ կփոխանցեն Եվրահանձնաժողովի նախագահին
Արցախցի կանայք տեղեկացնում են, որ վաղը խաղաղ ակցիա են իրականացնելու՝ նամակ փոխանցելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուսուլա ֆոն դեր Լեյենին։
«Մի խումբ կանանցով նախաձեռնել ենք խաղաղ ակցիա Հայաստանում Եվրամիության պատվիրակության դիմաց։ Պատվիրակության ղեկավարությանը մեր ձեռքով փոխանցելու ենք Եվրահանձնաժողովի նախագահ Ուսուլա ֆոն դեր Լեյենին ուղղված արցախցի մայրերի բաց նամակը, որը հրապարակվել է Change.org կայքում։
Արցախցի մայրերը եվրոպացի ազդեցիկ գործչին, 7 երեխաների մորը կոչ են անում իր նպաստն ունենալ Արցախի էներգետիկ ահաբեկչությունը դադարեցնելու, հումանիտար ճգնաժամը լուծելու հարցերում։ Այս ակցիայով մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Արցախի մեր հայրենակիցներին և փորձում մեր նպաստն ունենալ արցախցի մայրերի ձայնը տեղ հասցնելու գործում։
Խաղաղ ակցիան տեղի է ունենալու վաղը՝ փետրվարի 1-ին՝ ժամը 14։00-ին՝ Եվրամիության ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին