Լարսը բեռնատարների համար փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը։
tv9news.ge-ն գրում է, որ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդմամբ, Վրաստանից Ռուսաստան ճանապարհը «Վերին Լարս» անցակետով ձյան և մերկասառույցի պատճառով փակ է կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար։
«Միջազգային նշանակության Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի տեղամասը փակ է կցորդիչով եւ կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,- նշվել է հաղորդագրությունում։
Տրանսպորտային մյուս միջոցների երթեւեկությունը թույլատրվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա