«Ալաշկերտ»-ի կազմը համալրել է խորվաթ պաշտպան Մատեո Մուժեկը
Վահե Գևորգյանի գլխավորած Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ևս մեկ տրանսֆերի մասին: Այս մասին տեղեկացնում են «Ալաշկերտի» -ից։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտ»-ի կազմը համալրել է խորվաթ պաշտպան Մատեո Մուժեկը:
Փորձառու կենտրոնական պաշտպանը հանդես է եկել Խորվաթիայի «Գորիցայում», Սլովենիայի «Ռուդար» և «Ռադոմլյե» թիմերում, Կարագանդայի «Շախտյորում», Շոտլանդիայի «Սենթ Միրենում» Տիրասպոլի «Շերիֆում», հունական «Լարիսայում», իսկ նրա նախորդ ակումբը ղազախական «Կիզիլ Ժարն» էր
2019-ին Մուժեկը «Շերիֆի» կազմում դարձել է Մոլդովայի չեմպիոն «Ալաշկերտի» նորեկը ներկայացրել է Խորվաթիայի Մ-19, Մ-20 և Մ-21 տարեկանների հավաքականները:
«Նոր առաջնություն, նոր մարտահրավեր: Ուրախ եմ, որ դարձա այս հետաքրքիր նախագծի մի մասնիկը:
Գիտեմ, որ «Ալաշկերտում» ժամանակին հանդես են եկել իմ հայրենակիցներ Դինո Շկվորցը և Մարկո Յորդանը:
Թիմում շատ են որակյալ ֆուտբոլիստները, մթնոլորտն էլ լավն է»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Մուժեկը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան