Բռնցքամարտի Վրաստանի առաջնությունում Ախալքալաքից հանդես է գալիս 11 բռնցքամարտիկ
Հունվարի 30-ից փետրվարի 4-ը Վրաստանում անցկացվում է բռնցքամարտի առաջնություն, որին մասնակցում են նաեւ ախալքալաքցի մարզիկներ։ Այսօր՝ հունվարի 31-ին, տեղի կունենան առաջին մարտերը։
Ախալքալաքցի 11 մարզիկներից 5-ը կմրցեն 17-18 տարեկան (պատանեկան), իսկ 6-ը՝ 18 տարեկանից բարձր (մեծահասակների) կարգում։
Այսօր՝ երեկոյան ժամը 19.00-ին, մեծահասակների 60 կգ քաշային կարգում կմենամարտի Արտյուշ Գոմցյանը, պատանիների շրջանում՝ Վիգեն Փիլոսյանը։ Մենամարտներին կարելի է հետևել ուղիղ եթերով։Առաջնությանը 71 կգ քաշային կարգում կմասնակցի նաեւ Ջավախքում հայտնի մարզիկ Նաիր Մելիքյանը։
Նաիր Մելիքյանը JNEWS-ի հետ զրույցում ասել է, որ հաղթանակի դեպքում կընդգրկվի Վրաստանի հավաքականի կազմում և արդեն հավաքականի կազմում կկարողանա մասնակցել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, ապա նաև՝ Օլիմպիական խաղերին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան