Երուսաղեմի հայ պատրիարքը ոստիկանների հետ քննարկել է վերջին օրերին հայերի վրա հարձակումների դեպքերը
Նախօրեին Երուսաղեմի հայոց պատրիարքարան է այցելել Հին Քաղաքի ոստիկանության Քրիստոնյաների բաժնի պատասխանատու սպա Ալա Հարբը, որին ընկերակցել է Շուբաշ Զահեռը և հանդիպում ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը հայտնում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել վերջին օրերին պատահած դեպքերին և դրանց կանխարգելման համար ոստիկանության ձեռնարկած քայլերին:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել, փորձել են հանել խաչակիր ու ՀՀ դրոշները, ինչպես նաև հունվարի 26-ին հրեա ծայրահեղականները հարձակվել են քրիստոնյաների վրա։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու հայերի վրա հարձակումների դեպքերի վերաբերյալ
- Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել, փորձել են հանել խաչակիր ու ՀՀ դրոշները
- Հրեա ծայրահեղականները հարձակվել են քրիստոնյաների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան