Թեհրան. ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն Իրանի դեմ կհանգեցնի պատերազմի
Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն կհանգեցնի լայնածավալ հակամարտության՝ հետևանքներով ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը իրանական Սպահանում ռազմական օբյեկտի վրա հարձակումից հետո։
«Իրանի տեսանկյունից ցանկացած մակարդակով ռազմական տարբերակ ընտրելը նշանակում է ԱՄՆ-ի մուտք պատերազմի մեջ: Այս պահին Իրանը նման հնարավորությունը թույլ է համարում»,-Newsweek ամսագրին հայտնել են իրանական առաքելությունից։
ՄԱԿ-ում Իսլամական հանրապետության ներկայացուցչությունը հայտարարել է, որ եթե «ԱՄՆ-ն սխալ հաշվարկի և պատերազմ սկսի», ապա Վաշինգտոնը պատասխանատվություն կկրի նման հակամարտության հետևանքների համար «տարածաշրջանի և աշխարհի համար»։ Մշտական առաքելությունից ընդգծել են, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Իրանը կկարողանա «պաշտպանել իր անվտանգությունն ու շահերը»։
Իր հերթին, ԱՄՆ պաշտպանության նախարարության անանուն աղբյուրը Newsweek-ին ասել է, որ «ամերիկյան ռազմական ուժերը հարվածներ կամ գործողություններ չեն իրականացրել Իրանում»: Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ը «շարունակում է վերահսկել իրավիճակը»՝ չհրապարակելով մանրամասներ։
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչ, բանակի մայոր Ջոն Մուրը պարբերականին հայտնել է, որ Պենտագոնը ներգրավված չէ Իրանում տեղի ունեցող իրադարձություններին։ «ԱՄՆ զինվորականները ներգրավված չեն եղել Իրանի դեմ հանգստյան օրերին հարվածներ հասցնելու մեջ»,-հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն չգիտի, թե ով է կանգնած Իրանի Սպահան քաղաքի վրա հարձակման հետևում. Պիտեր Ստանոն
- Defense Express. ԱԹՍ-ի հարձակման ժամանակ Իրանի պաշտպանական օբյեկտները չեն տուժել
- ԱՄՆ-ը կապ չունի Իրանին հասցված հարվածների հետ. Պենտագոնի խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին