Իրանի անվտանգության ուժերը բացահայտել են Սպահանում գտնվող օբյեկտի վրա հարձակված անօդաչու թռչող սարքի ստեղծողին
Իրանի անվտանգության ուժերը հայտնաբերել են անօդաչու թռչող սարք արտադրողի ինքնությունը, որը հարձակվել է Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության շենքի վրա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ISNA-ն՝ հղում անելով Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին մոտ կանգնած աղբյուրներին։
Միաժամանակ գործակալությունը չի տալիս արտադրողի անունը։
«Սպահանում պաշտպանության նախարարության ռազմական օբյեկտի վրա հարձակման ժամանակ խոցված անօդաչուներից մեկի մասերի տեխնիկական փորձաքննության արդյունքերը արժեքավոր տեղեկատվություն են տրամադրել անվտանգության մարմիններին: Անօդաչու թռչող սարքի առանձին մասերն ուսումնասիրելով՝ շարժիչները, ուժային և նավիգացիոն համակարգերը և դրանց համեմատությունը գոյություն ունեցող նմուշների հետ, ճշգրիտ բացահայտվել է անօդաչու թռչող սարքերի արտադրողը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Թեհրան. ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն Իրանի դեմ կհանգեցնի պատերազմի
- Արաբագետ. Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակումը նվեր էր Ալիևի համար
- ԵՄ-ն չգիտի, թե ով է կանգնած Իրանի Սպահան քաղաքի վրա հարձակման հետևում. Պիտեր Ստանոն
- Սպահանի ՊՆ արհեստանոցային համալիրներից մեկը հարձակման է ենթարկվել փոքր ԱԹՍ-ներով. Իրանի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին