Ծայրահեղ աղքատության դեմքը... Շիրակ
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որ զբաղվում է բարեգործությամբ, այսօր այցելել է Շիրակի մարզի տնակներից մեկում ծայրահեղ աղքատության պայմաններում ապրող մի ընտանիքի։
«Ծայրահեղ աղքատության դեմքը կամ պարզապես ճակատագրի դաժան հարված...
Այսօր տեսածիցս ուշքի գալու համար հաստատ բավականին երկար ժամանակ կպահանջվի...
Ամեն օր տասնյակ աղքատ ընտանիքների եմ հանդիպում, սակայն երբեմն ընտանիքներ են հանդիպում, որ անզոր եմ զգում որևէ ձևով նրանց հանելու ծայրահեղ թշվառությունից:
Շնորհակալ եմ Ախուրյան համայնքի սոցաշխաակիցներին, նրանց ուղեկցությամբ փորձեցինք գյուղերից մեկում բնակվող մի ընտանիքի վառելափայտ և սննդամթերք տրամադրելով մի փոքր տանելի դարձնել նրանց վիճակը...անկողնային ծանր, մահամերձ հիվանդ մայրը իր մանկուց հաշմանդամ երկու երեխաների հետ»,-ներկայացնում է նա։
Գրառմանը նա կցել է տեսանյութ։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ երկրում նման բան չեք տեսնի՝ տնտեսական երկնիշ աճի կողքին ունենալ երկնիշ աղքատության աճ. Մանասերյան
- ԱՄՀ-ն մտադիր է օգնել Հայաստանին՝ նվազեցնելու աղքատությունը
- 2021 թ.-ին ՀՀ-ում աղքատության մակարդակը 26.5 % է.ՎԿ-ի նոր մեթոդաբանական աճպարարությունը
- Չեմ ժխտում, որ տարեվերջին կունենանք աղքատության ավելի բարձր ցուցանիշ. Քերոբյան
- Որքանո՞վ 75 հազար դրամը կօգնի այն մարդկանց, որոնք կոչվում են աշխատող աղքատներ. Թաթուլ Մանասերյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան