Ղազախստանի ընտրություններում ԱՊՀ դիտորդների առաքելությունը կգլխավորի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը
Ղազախստանի ընտրություններում Անկախ Պետությունների Համագործակցության դիտորդների առաքելությունը, որը, ինչպես սպասվում է, կգլխավորի ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը, պլանավորում է աշխատանքը սկսել փետրվարի վերջին։ Երեքշաբթի, պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին, ասել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Մենք զբաղվում ենք առաքելության ձևավորմամբ: Ենթադրվում է, որ այն կղեկավարի իմ առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը: Կարծում եմ, որ 20 օրից այնտեղ կգնա անդրանիկ խումբ, կբացվի առաքելության շտաբը, կարճաժամկետ դիտորդները սովորաբար ժամանում են ընտրություններից երեք օր առաջ»,-ասել է Լեբեդևը։
ԱՊՀ գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ առաքելությունը կձևավորվի և կսկսի աշխատել ժամանակին։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 19-ին հրամանագիր է ստորագրել 7-րդ գումարման Մեջիլիսը` խորհրդարանի ստորին պալատը ցրելու և մարտի 19-ին պատգամավորների արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: Այդ օրը նախատեսվում են նաև տեղական բոլոր մակարդակների ներկայացուցչական մարմինների (մասլիխաթների) պատգամավորների արտահերթ ընտրություններ։ Մեջիլիսի ընտրություններն անցկացվելու են խառը ընտրակարգով՝ պատգամավորների 70%-ը կընտրվի համամասնական ցուցակներով, 30%-ը՝ միամանդատ ընտրատարածքներում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին