2022թ.-ին ոչ ռեզիդենտների ավանդներն աճել են 96.3 %-ով. Մարտին Գալստյան
«Եթե փոխարժեքի էֆեկտը հանենք, ապա նախորդ տարվա ընթացքում վարկավորումը աճել է 15%, իսկ ավանդներն աճել են 43 %-ի չափով, որից ռեղիդենտների ավանդները՝ 29.4 %, ոչ ռեզիդենտներինը՝ 96.3 %»,-հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին:
Նրա խոսքով 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ռեզիդենտների ավանդները կազմել են 3 մլրեդ 370 մլն դրամ, իսկ ոչ ռեզիդենտներինը՝ 1 մլրդ 287 մլն դրամ:
Անդրադառնալով ապրանքային գներին՝ Մարտին Գալստյանն ասաց. «Կարող ենք փաստել, որ մենք ներկայումս արձանագրում ենք ապրանքային շուկայից եկող գնաճային ճնշումների զսպում, այն մասամբ պայմանավորված է փոխարժեքով, մասամբ էլ՝ համաշխարհային շուկայում արձանագրված և արձանագրվելիք ՖԱՕ-ի ինդեքսի վարքագծով:
«Օրինակ յուղերի միջազգային գները, որ անցած տարի հասել էին իրենց գագաթնակետին, ներկայումս գտնվում են ավելի ցածր մակարդակի վրա և բնականաբար մենք տեսնում ենք, որ այդ գագաթնակետային արժեքներից Հայաստանում նույնպես գների նվազում է արձանագրվում»,-հայտնեց ՀՀ ԿԲ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Տարվա ընթացքում արձանագրվելու է 4.6 % տնտեսական աճ. Մարտին Գալստյան
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ
- Բանկերը ճիշտ ու պատասխանատու կերպով կարողանում են արձագանքել ռիսկերին. Մարտին Գալստյան
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով