ԱԱԾ-ն հենց պարապ է մնում՝ Պատրոն Դավոյին է բռնում. Էդգար Ղազարյան
«Հունվարի 28-ի հանրահավաքի քաղաքական բաղադրիչն էր պահանջել իշխանությունից հեռացնել հայրենիքի գողի գլխավորությամբ այն հանցախմբին, որը մեր բանակը տարել է պարտության և փորձում է ամենօրյա չարագործություններով վարկաբեկել և թուլացնել մեր բանակը»,-ասուլիսում հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Հայտարարելով, որ հասարակության մոտ կա գործող իշխանություններին հեռացնելու ցանկություն՝ Ղազարյանը հայտարարեց, որ դրա համար կա մեկ միջոց՝ նվազագույնը մեկ օր հավաքվել մեկ վայրում և ներկայացնել այդ պահանջը:
«Եթե մարդիկ ունեն այդ վրդովմունքը, բայց չունեն այն արտահայտելու ցանկությունը, կամքը, ապա դրա հետևանքը լինելու է այն, որ այդ իմաստով մեր հանրային կյանքում ոչինչ չի փոխվելու, դրա փոխարեն ամենօրյա ողբերգություններով մենք ականատեսն ենք լինելու մեր հայրենիքի կործանմանը»,-ասաց Էդգրա Ղազարյանը և հույս հայտնեց, որ միասնության և համախմբվածության ուժի ցուցադրության ժամը դեռ գալու է:
Անդրադառնալով հունվարի 28-ին Եռաբլուր իշխանության ներկայացուցիչների այցին՝ բանախոսն ասաց. «Չի կարող մարդկանց մահվան պատճառ հանդիսացած հանցախումբն, այցելի այն սրբավայրը, որտեղ ամփոփված է տասնյակ հազարավոր երիտասարդների աճկյունները»:
Էդգար Ղազարյանը գնահատեց նաև օրերս դավաճանության մեջ կասկածվող զինվորականին և Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո) ձերբակալությունների դեպքերին:
«Սա հերթական՝ անհաշվելի անգամն է, որ ԱԱԾ-ն վերածվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի: Վերջին շրջանում մեծ ինտենսիվությամբ տեսաֆիլմեր են նկարում և դրանք, ցավոք, լայն տարածում են գտնում ԶԼՄ-ներում, երբ որ պետք է անտեսել դրանք՝ չասելով, որ զինվորականները հայրենիքի դավաճանություն են իրականացնում»,-հայտարարեց Ղազարյանը:
Նա տարակուսեց, թե ինչպե՞ս կարող է մինչև 44-օրյա պատերազմը բացառապես հայրենիքի պաշտպանությամբ զբաղված զինվորականները, հետո դառնան համատարած դավաճաններ և նկատեց, որ ձերբակալությունների մեծ մասն այդ պահին քրեական մեղադրանքներով չեն էլ հիմնավորվել:
«ԱԱԾ-ն հայրենիքը թշնամուն հանձնողին չի ձերբակալում, տեղեկություն հայտնողներ՞ն է ձերբակալում: Բա, եթե՞ հասկանում եք, որ թշնամուն տեղեկություն հանձնողին պետք է ձերբակալեք՝ չեք հասկանո՞ւմ, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրողին էլ պետք է ձերբակալեք…
Նման ձևով տեղեկություն են տարածում, ասելով՝ հերքիք չէ մեր բանակը թույլ է, չի կարողանում կռվել, եղածներն էլ՝ ովքեր կան, հայրենիքի դավաճան են: Այն դ եպքում, երբ հայրենիքի իսկական դավաճանն ԱԱԾ-ի փաստացի ղեկավարն է՝ Նիկոլը»,-հայտարարեց Էդգար Ղազարյանը և անդրադառնալով Դավիթ Գալստյանի ձերբակալությանը, հավելեց. «ԱԱԾ-ն հենց պարապ է մնում՝ Պատրոն Դավոյին է բռնում»:
Հարակից հրապարակումներ`
- Բանակը հայտնվել է թշնամու հանցախմբի ձեռքը՝ ի դեմս Փաշինյանի, Պապիկյանի. Էդգար Ղազարյան
- ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը դեկտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին հրավիրում է երթի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան