Սիլվայի գործով նիստը հետաձգվեց. Թարգմանչի պարզաբանումն ավելի խճճեց դատավարության կողմերին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Սիլվայի գործով» լսումներն ընդմիջվեցին նիստն սկսելուց անմիջապես հետո։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի փոխանցմամբ, նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնել է, որ անգլերենի թարգմանիչը վատառողջ լինելու պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան։ Հաշվի առնելով, որ թարգմանված նյութերում եզրույթների հետ կապված դատարանը պարզաբանումների անհրաժեշտություն է տեսել, թարգմանիչը դատարան է ուղարկել թարգմանված եզրույթների իմաստաբանական յուրահատկությունների վերաբերյալ պարզաբանումներ։
Փաստաթղթերի հետ ծանոթանալու համար դատարանը կողմերին 15-20 րոպե ժամանակ տվեց։
Ըստ աղբոյւրի, կարճատև ընդմիջումից հետո «Սիլվայի գործով» դատավարության կողմերը իրենց դիրքորոշումն արտահայտեցին անգլերենի թարգմանչի պարզաբանումների հետ կապված։ Պարզվեց, որ թարգմանիչն էլ ավելի է խճճել եզրույթների թարգմանությունը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նկատեց, որ եզրույթները ճիշտ չեն թարգմանվել։ «Կարծում եմ, թարգմանչի ներկայությունը պետք է», - ասաց Ալումյանը։
Ըստ դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ թարգմանված փաստաթուղթը խոտան է, սխալները չեն շտկվել, և նման թարգմանությամբ ապացույցի հետազոտումն անթույլատրելի է։ «Ապացույցը պետք է հետազոտվի սկզբից՝ պատշաճ թարգմանված»։
Կողմերը պնդեցին, որ թարգմանիչը ֆիզիկապես պետք է ներկա գտնվի նիստին։
Այնուհետև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ փետրվարի 7-ին Գևորգյանը պետք է առցանց մասնակցի ԵԽԽՎ կոմիտեներից մեկի աշխատանքային խմբի նիստին՝ խնդրելով այդ օրը լսումներ չնշանակել։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 14-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 31-ը
- «Սիլվայի գործ»-ով դատական նիստը կրկին հետաձգվեց
- Սիլվայի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը
- «Սիլվայի գործ». «Սիլվա» բառը անգլերենից հայերեն թարգմանվելուց հետո վերածվել է թվերի
- «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 18-ը
- «Սիլվայի գործով» լսումները հետաձգվեցին մինչև հոկտեմբերի 4-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան