«Փաստ». Առաջնային հարվածի տակ են հայտնվելու ռուսական կապիտալով գործող խոշոր ընկերությունները
«Փաստ» թերթը գրում է.
«Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, որը ՀՀ դատախազությանը իրավունք է տալիս ծանր մեղադրանք առաջադրել նաև իրավաբանական անձանց:
Գործողության մեջ մտած դրույթներով Հայաստանի տարածքում գործող ընկերությունները կարող են դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի բոլոր հոդվածներով, իսկ պատիժները, որ կարող է նշանակել դատարանը, բավականին ծանր են՝ նախորդ տարվա հասույթի մինչև 20 տոկոս տուգանքից մինչև ընկերության գործունեության հարկադիր դադարեցում:
Հաշվի առնելով հայկական ընկերությունների աշխատելաոճը, ներքին հակակոռուպցիոն և այլ բնույթի քաղաքականությունների բացակայությունը, ըստ փորձագետների, ծանր մեղադրանքներ կարող են առաջադրվել գրեթե բոլոր ընկերությունների նկատմամբ: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջնային հարվածի տակ են հայտնվելու ռուսական կապիտալով գործող խոշոր ընկերությունները և իշխանության համար անցանկալի սեփականատերեր ունեցող խոշոր ընկերությունները:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի աշխատանքը գտնվում է Հայաստանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների ուղիղ հսկողության տակ, քանի որ այն ներդրվել է հենց նրանց պահանջով և ճնշումներով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա