«Փաստ». Ծավալուն ստուգումներ են սպասվում ապօրինի ծառահատումների հետ կապված
«Փաստ» թերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում շրջակա միջավայրի նախարարության կողմից բավական ծավալուն ստուգումներ են սպասվում՝ կապված Հայաստանի անտառներում տիրող վիճակի, ապօրինի ծառահատումների հետ:
Ի մասնավորի, մեր աղբյուրները փոխանցում են, որ դժգոհություններ ու ահազանգեր են ստացվել Վանաձորի անտառտնտեսության Եղեգնուտի անտառպետության, Թումանյանի, Սևքարի, Ստեփանավանի մասնաճյուղերի, Սիսիանի անտառտնտեսության և այլ տարածքների հետ կապված: Մեր տեղեկություններով, ուսումնասիրության առարկա են դառնալու նախահաշվով նախատեսվածի փոխարեն անհամեմատ պակաս ծառատունկ կատարելու, առանց անտառահատման տոմս բացելու ծառեր հատելու, ընդհանրապես բավականին վտանգավոր չափերի հասնող ապօրինի ծառահատումների, կասկածելի պարգևավճարների հետ կապված և մի շարք այլ հարցեր:
Ի դեպ, մասնավորաբար որպես Վանաձորի ու Ստեփանավանի անտառտնտեսությունների ղեկավարների հովանավորյալներ, տեղերում կոնկրետ անուններ են նշում գործող բարձրաստիճան պաշտոնյաներից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին