15 երեխա վառվեցին, իսկ կինն ու աղջիկը խանդավառության մեջ էին այդ օրը. Զոհված զինծառայողի հայր
«Արցախի հողի համար մեր երեխաներն են արյուն թափել։ Արցախը մերն է, ոչ թե Փաշինյանինն ու Ալիևինը։ Երկու եղբայր որոշել են տիրանալ Արցախին։ Ոչ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողներից մեկի հայրը, ով քննչական կոմիտեի դիմաց է, որտեղ առերեսում է տեղի ունենում 2022 թ. սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանների կողմից զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու գործով։
Նա ընդգծեց, որ Արցախում մեր երեխաների արյունն է թափված սկսած 1990-ականներից մինչև հիմա ու այդ հողը մի դավաճանի ստորագրությամբ հանձնվեց, նույն ձև հանձնվեցին մեր երեխաները։
«90-ականներից մինչև պատերազմը Շուշիում եմ ապրել։ Պատերազմի ընթացքում նկատել եմ իր դավաճանությունը։ Դավաճանն ինքն է, դավաճանն այս կառավարությունն է ու շարունակում են դավաճանությունը։
Ինքը կազմակերպում է, որպեսզի վաղը հազարավոր ծնողներ էլի արժանանան մեր ճակատագրին։
Ի՞նչ ես ուզում Նիկոլ Փաշինյան ծնողներից։ Մենք ուզում ենք արդարություն, մենք ուզում ենք քո դավաճանությունն ապացուցվի, իսկ դու ի՞նչ ես ուզում մեզանից։ Մենք ամեն ինչ տվել ենք, հիմա ի՞նչ ես ուզում»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։
Ապա հարցադրում արեց, թե՝ ո՞ւր են մեր գեներալները, որոնք պատերազմ են տեսել։
«Մենք ամեն օր գոռում ենք, որ դուք դավաճան եք, բայց դուք չեք արդարանում։ Դուք, ձեր կառավարությունով, դավաճան եք»,- ասաց նա։
Արցախյան երրորդ պատերազմում զոհված Արամ Տոնոյանի հայրը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի մոտենալ զինվորների շիրիմներին, ծնկի գա ու սուտ արցունքներ թափի, ներողություն խնդրի. «Մենակ ներողությունով չէ։ 5000 երեխա կոտորվեց, հայրենիքի կեսը տվեց... 600 հազար մարդ իրեն քվեարկեց, դա մեր ազգի խայտառակությունն է»։
Զոհվածի հայրն ասաց, որ իրենք մինչև վերջ գնալու են, իսկ վերջն այն է, որ գլխավոր մեղավորն իր արժան պատիժը կրի։
«15 երեխա վառվեցին, ինքը քեֆ էր անում, կինն ու աղջիկը խանդավառության մեջ էին այդ օրը։ Երկրում գոնե կես օրվա սուգ չհայտարարվեց։
Այսպիսի արժեզրված համակարգում մեր երկիրը երբեք չի եղել։ Եղել են կաշառակերներ և այլն, բայց այնպես, որ ամեն ինչ արժեզրկվեր, բարոյազրկվեր...
Դա նրանից է, որ հենց առաջին օրվանից հարձակում գործեցին եկեղեցու վրա, հայոց պատմության, գրականության վրա։ Դրա համար կարելի է զինվորների հուղարկավորության օրը բերանները մեծ բացած ծամեն»,- ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված Արամ Տոնոյանի հայրը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները չեն հերքում, որ Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողներին իրավական պահանջ չի ներկայացվել. Պաշտպան
- «Եռաբլուր գալիս է այն երևույթը, որը բանակը քանդում է, հողեր է հանձնում, տղերքի գլուխներն է ուտում»
- Մենք ասում ենք՝ ով դավաճանել է այս երկիրը, ով հանձնել է հողերը, չպետք է մտնի Եռաբլուր. Զոհված զինծառայողի հայր
- Փաշինյանի այցին ընդառաջ՝ ոստիկանական ուժեր Եռաբլուրում
- Մեր տղաները ամեն դիրքի համար կյանք են տվել, բայց իրենք դավաճանված են եղել, գլխավոր դավաճանը գլխավոր հրամանատարն է. Զոհված զինծառայողի հայր
- Գարիկ Գալեյան. Երևի պայմանավորվել են՝ որդեկորույս ծնողներից գանձած տուգանքները բաժանեն ոստիկաններին որպես հավելավճար
- Մեզ համար ամեն օրը սգո օր է, իրենց համար կերուխումների օր է. Զոհված զինծառայողի հայր
- Զոհված զինծառայողների ծնողները ՔԿ դիմաց են
- 15 երեխա ողջ-ողջ վառվեցին. Զոհված հերոս Դավիթ Առուշանյանի մայր
- «Գնում եք տուն, համբուրում ձեր տղաներին, ես, տականքներ, երեխուս քարն եմ համբուրում». «Եռաբլուրում» բռնության ենթարկված ծնողները ՔԿ դիմաց են
- Մեր տղաներին սպանել է Նիկոլն իր այսօրվա ոհմակով և չենք ուզենա, որ իրենք գան այստեղ, այցելեն մեր տղաներին. Զոհվածի հայր
- Սրբապի՛ղծ, չենք ուզում, որ գաս մեր երեխաների շիրիմին, նրանց սպանեցիր, հիմա էլ դերասանի նման չոքում ես. զոհվածի հայրը՝ Փաշինյանին
- Խմել են մեր տղաների արյունը, հիմա գալիս են «Եռաբլուր», որ ինչ անե՞ն, ուրախանա՞ն. զոհվածի մայր
- Իշխանությունն ինչպես 44-օրյա պատերազմում պլանավորած պարտության տարավ, այնպես էլ այսօր. Զոհվածի հարազատ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան