«Մ-բուատ»-ը ձյան տեղումների ժամանակ թերացել է ճանապարհների մաքրման աշխատանքներում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին Աշտարակի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող «Մ-բուատ» ՍՊ ընկերությունը ձյան տեղումների ժամանակ թերացել է ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներում, ինչի հետևանքով որոշ ճանապարհահատվածներում խաթարվել է երթևեկությունը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մոբիլիզացրել է հարակից տարածաշրջանների ճանապարհները սպասարկող կապալառու կազմակերպությունների ուժերը՝ վերոնշյալ տարածաշրջանի ավտոճանապարհների ձյան շերտի մաքրման և մշակման աշխատանքների համար։
Տվյալ հատվածում վերահսկողություն է իրականացնում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման տարածքային ինժեները։ Միջոցներ են ձեռնարկվում բնականոն երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ։
Ըստ հիմնադրամի, Աշտարակի տարածաշրջանը սպասարկող կազմակերպության նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան