ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն փորձում են Ճապոնիային և Հարավային Կորեային ներքաշել ուկրաինական ճգնաժամի մեջ․Զախարովա
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն փորձում են Ճապոնիային և Հարավային Կորեային ներքաշել ուկրաինական ճգնաժամի մեջ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իհարկե, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և, ի դեպ, ԱՄՆ պաշտպանության նախարարի արևելյան Ասիա շրջագայությունը իսկապես հերթական փորձն է իրենց գործընկերներին՝ տվյալ դեպքում Հարավային Կորեային և Ճապոնիային, ներքաշելու ուկրաինական ճգնաժամային իրավիճակի մեջ»,- ճեպազրույցի ընթացքում ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ սա ոչ միայն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրավիճակի գլոբալ ապակայունացում է, այլ նպատակաուղղված գործողություններ՝ այն երկրներին, որոնք չեն պատկանում ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության պատասխանատվության գոտուն, ներքաշել Ուկրաինայի շուրջ իրավիճակում։
«Մոսկվան ելնում է նրանից, որ Կիևին աջակցելու Տոկիոյի և Սեուլի մասնակցությունը կհանգեցնի հակամարտության հետագա երկարացման»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին