Ամեն մեկը, ում խելքին փչեց, չի կարող այլևս դռոնը թռցնել՝ վերևից ամեն ինչը նկարել.Բաբկեն Թունյան
«Զարգացած երկրներում պետք է լինի տարածական տվյալների համընդհանուր համակարգ, որի մեջ պետք է ներառվեն տարբեր շերտի տեղեկատվություն և դրանք պետք է որոշակի իմաստով լինեն հասանելի, բաց օգտագործման համար՝ աջակցելով երկրի տնտեսության զարգացմանը»,-Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ զեկուցելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություներ կատարելու մասին նախագիծը:
Նա հայտնեց, որ նման տվյալները նաև պետք է լինեն գերատեսչական օգտագործման հասանելի, ճիշտ որոշումներ կայացնելու համար:
Սուրեն Թովմասյանը հայտնեց, որ «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքն այն աշխատանքներն են կանոնակարգում, որոնցով նման տվյալների հավաքագրումն ավելի հստակ է լինում և ապահովվում է անվտանգության պահանջները:
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հայտնեց, որ նախագծով կանոնակարգվող տվյալները դասակարգել են երեք ֆոնդի՝ պետական, գերատեսչական և անվտանգային նորմերի պահպանում ենթադրող:
Նրա պարզաբանմամբ՝ «Տարածական տվյալների մասին» օրենքը վերոնշյալ օրենքի հիման վրա է ստեղծված և կանոնակարգում է, թե ինչպես են այդ նութերը կառավարվում, տարածվում և տրամադրվում երրորդ կողմին:
Ըստ Թովմասյանի՝ նախորդ տարի ստեղծված MapArmenia.am կայքում համապատասխան տվյելներն արդեն վիզուալիցված են, շերտերը բաժանել են բազայինի և թեմատիկի, առաջինը հիմք է հանդիսանում պետական այլ գերատեսչություների կողմից թեմատիկ շերտեր ստեղծելու համար, որի մեջ ներառված են արբանյակային, օդային լուսանկարներ և կադաստրային քարտեզներ, աշխարհագրական անվանումներ, հասցեներ և այլն:
«Օրենքների ընդունումը կկանոնակարգի ՀՀ տարծքում տվյալների հավաքագրման առկա խնդիրները, թե ՀՀ տարածքի վերաբերյալ ինչ տեղեկատվություն է հավաքվում, ինչպես են մշակվում, արդյուք դրանք ճիշտ են և հետագայում դրանք օգտագործելիս պրոյեկտներում արդյոք եզրահանգումները ճիշտ են իրականացված»,-ասաց կադաստրի կոմիտեի ղեկավարը::
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ հավելեց. «Օրենքի ընդունմամբ, ամեն մեկը, ում խելքին փչեց, չի կարող այլևս դռոնը թռցնել՝ վերևից ամեն ինչ նկարել»:
Նա հավելեց, որ նախագծով քաղաքացիներին հնարավորություն է տրվում մտեն MapArmenia.am և հասանելի տվյալներին ծանոթանալ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան